ՄԻՊ-ը Ֆրանսիայում զեկույց է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ցեղասպան քաղաքականության մասին

ՄԻՊ-ը Ֆրանսիայում զեկույց է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ցեղասպան քաղաքականության մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 6-ին հանդես է եկել հիմնական զեկույցով Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը Փարիզում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին, ինչպես նաև այն մասին, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,-ասվում է գրառման մեջ:

Հանդիպմանը մասնակցել է 500-ից ավելի Հայկական սփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 6-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ ֆրանսիացի Կլեր Հեդոնի հետ՝ նշելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը, նաև տեղեկացնելով, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մի շարք հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պետական մարմիններում, ինչպես նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդում: Նա մեկնել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (CDCA ANC France) հրավերով:

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
---