ՌԴ խաղաղապահներն Արցախում ապահովել են 15 կմ ճանապարհի կառուցման անվտանգությունը![]() 10 դեկտեմբերի 2021 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ խաղաղապահներն ապահովել են 15 կմ ճանապարհի կառուցման անվտանգությունը Արցախի Շուշիի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուս խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Քանի որ տարածքը գտնվում է շփման գծի հարևանությամբ, վարչակազմը դիմել էր ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել ճանապարհաշինական աշխատանքների անվտանգությունը։ Արդeն վերականգնվել է ճանապարհի ավելի քան 15 կմ»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ վերականգնվել է 30 կմ ճանապարհ, շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին անվտանգ երևեկության համար, այնպես էլ՝ խաղաղապահներին, պարեկության նոր երթուղու բացման համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |