acba digital-ը համալրվել է նոր հնարավորություններով![]() 10 դեկտեմբերի 2021 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր acba digital հարթակը: Հարթակի նոր՝ acba share գործիքը համալրվել է միանգամից 4 նոր հնարավորությամբ: Այսուհետ հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություններից, չեն զգա բարդություններ. ամեն ինչ սմարթֆոնից ու րոպեների ընթացքում: 1. Փոխանցում բանկոմատին Ակբա բանկի բանկոմատներից այսուհետ հնարավոր է գումար կանխիկացնել ոչ միայն բանկային քարտով և NFC-ով, այլև acba digital-ի օգնությամբ գեներացված կոդի միջոցով: Այս հնարավորությունը կարելի է օգտագործել նաև Հայաստանի տարածքում փոխանցումներ կատարելու համար. անհրաժեշտ է acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և ուղարկել կանխիկացնողին: Վերջինս, մոտենալով բանկոմատին և մուտքագրելով կոդը, կկանխիկացնի գումարը։ Փոխանցում բանկոմատին գործիքը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, բանկային քարտը հաճախորդի մոտ չէ, սակայն անհրաժեշտ է գումար կանխիկացնել: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկի բանկոմատին, acba digital հարթակի միջոցով կոդ գեներացնել և կանխիկացնել գումարը: Բանկոմատին փոխանցում թվային գործիքից կարող են օգտվել acba digital-ի ֆիզիկական և իրավաբանական անձ օգտատերերը 24/7 ռեժիմով։ 2. Կոնտակտով փոխանցում acba digital-ի օգտատերերն արդեն կարող են գումար փոխանցել հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով՝ Ակբա էկոհամակարգում։ acba digital հարթակի միջոցով նշելով հեռախոսահամար կամ էլ. փոստի հասցե՝ համակարգն արտացոլում է գումարը ստացողի տվյալները, որից հետո անհրաժեշտ է միայն նշել գումարի չափն ու կատարել փոխանցումը: 3. Փոխանցում QR կոդով acba digital-ի միջոցով գեներացվում է QR կոդ, որից հետո գումար ստանալու կամ փոխանցելու համար հարկավոր է ընդամենը սկանավորել այն։ acba digital հարթակում անհրաժեշտ է նշել գումարի չափն ու ընտրել այն հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը: Համակարգը կարտացոլի QR կոդ: Այն հարկավոր է ուղարկել փոխանցող կողմին: Վերջինս acba digital հարթակից ընտրելով «QR-ով փոխանցում» տարբերակը՝ սկանավորում է կոդն ու փոխանցում գումարը: 4. Հղումով փոխանցում Հայաստանում առաջինն ու միակը. Ակբան ներկայացնում է ամենաթրենդային փոխանցում ստանալու տարբերակը։ acba digital-ի միջոցով անհրաժեշտ է նշել գումարի չափը, նպատակը, որից հետո համակարգը կտրամադրի հղում, որը կարելի է ուղարկել ցանկացած հավելվածով ու sms-ով: Հղում ստացողը կտեսնի գումարի հարցում: Ծանոթանալուց հետո, վերջինս կմուտքագրի տվյալներն ու վայրկյանների ընթացքում գումարը կփոխանցվի: Թվային այս գործիքը հարմար է ֆրիլանսերների համար, ովքեր մինչ այս խնդիրների էին հանդիպում արտասահմանի՝ իրենց պատվիրատուներից գումարներ ստանալու հետ կապված։ Հղումով փոխանցումը նախատեսված է նաև բարեգործական նպատակներով դրամահավաքների ստացման համար։ «Մեզ մոտ բացահայտվում և ներդրվում են թվային նոր գործիքներ, որոնք առկա չեն թվային տիրույթում: Մենք ստեղծել ենք նոր գործիքակազմ, որոնք ժամանակակից են ու ակտուալ, լուծում են բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ժամանակակից ֆինանսական շուկայում»,- նշել է բանկի Հեռահար և թվային բանկային ծառայությունների զարգացման վարչության պետ Արթուր Կարճիկյանը: Վերոնշյալ նոր թվային գործիքների մանրամասներին կարելի է ծանոթանալ acba.digital կայքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |