Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանը

Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) պատվիրակությանը, այդ թվում Կարլա Խիժոյանին, որը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ԵՀԽ-ում և պատասխանատու է Միջին Արևելքին առնչվող հարցերին:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին։

Պատվիրակությունը ցանկանում էր Վեհափառ հայրապետի տեսակետն իմանալ քրիստոնեության և իսլամի երկխոսության ու գործակցության շուրջ: Նորին Սրբությունն ընդհանուր ակնարկ է կատարել ԵՀԽ գործունեությանը քրիստոնեության շրջանակում և անդրադարձել այս ուղղությամբ ավելի վաղ տեղի ունեցած երկու միջազգային համագումարներին, ինչպես նաև այլ աշխատանքներին:

Նա նաև ներկայացրել է ներկայիս երկխոսության առաջնահերթությունները և շեշտադրումները, որոնք հրամայական են դարձել ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև բազմակրոն դարձած արևմտյան երկրների հասարակությունների համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---