Երևանի ու Ստամբուլի միջև չարտերային ավիահաղորդակցություն կբացվի

Երևանի ու Ստամբուլի միջև չարտերային ավիահաղորդակցություն կբացվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացեն, հայտնում է Reuters-ը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններ հաստատելու նպատակով չարտերային ավիահաղորդակցություն կբացվի»,-ասել է նա՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

Նա ասել է, որ կվերսկսվեն Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքները:

Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է հայտարարությանը՝ հաստատելով ներկայացուցիչներ նշանակելու մասին նրա խոսքերը։ «Հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---