Bloomberg. Բայդենը հորդորել է Էրդողանին բացել ՀՀ հետ սահմանը

Bloomberg. Բայդենը հորդորել է Էրդողանին բացել ՀՀ հետ սահմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Հռոմում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինբացել սահմանը ՝ դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ, գրում է Bloomberg-ը՝ բարձրաստիճան թուրք պաշտոնյային հղումով։

Նշվում է, որ Անկարայից տեղեկություններ են հասնում, թե Թուրքիան և Հայաստանը մտադիր են հատուկ ներկայացուցիչների նշանակել՝ երկու երկրի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ և որ չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։

Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան հուսով է, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը թույլ կտան Անկարային մեղմել լարված հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք վատթարացել են ռուսական ՀՕՊ համակարգերի գնումից հետո։

Նշվում է, որ Բայդեն-Էրդողան հանդիպումից հետո երկրները խնդիրների լուծման մեխանիզմ են ստեղծել։

Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին՝ ԼՂ հակամարտությունում սատարելով Ադրբեջանին։ Չնայած 1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---