ԵՄ-ն փորձագիտական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման համար

ԵՄ-ն փորձագիտական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը փորձագիտական առաքելություն կտրամադրի ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանգծման հարցի լուծման համար։ Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա տարածել է դեկտեմբերի 14-ին իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո։

«ԵՄ-ն փորձագետների/խորհրդատվական խմբի առաքելություն կտրամադրի սահմանազատման և սահմանագծման համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն տրամադրելու միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում ասվում է, որ Փաշինյանն ու Ալիևը «համաձայնել են, որ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցությունների նախատեսվող մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի էական քայլեր կատարել տեղերում լարվածությունը նվազեցնելու նպատակով՝ բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար»։

Միշելը կոչ է արել Երևանին և Բաքվին ակտիվ և բարեխիղճ մասնակցություն ունենալ և աշխատել դեէսկալացիայի ուղղությամբ։

Նա նշել է, որ «ուժերի անհրաժեշտ դիստանցիայի ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է»,-ասվում է հայտարարության մեջ։

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---