Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպանը

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Ղըլիչը։ Այդ մասին Չավուշօղլուն ասել է ԱՄԷ այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում որպց մեր հատուկ ներկայացուցիչ մենք կնշանակենք ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Ղըլիչին»,-ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է հայտարարությանը՝ հաստատելով ներկայացուցիչներ նշանակելու մասին նրա խոսքերը։ «Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---