Գրիգորյանը և Սալիվանը ՀՀ շուրջ անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր են քննարկել

Գրիգորյանը և Սալիվանը ՀՀ շուրջ անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։

Նրանք միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։ Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին» Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։

Հանդիպման վերջում Գրիգորյանը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան։

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ «Սալիվանը մտահոգություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության վերաբերյալ և ընդգծել է, որ զորքերի տեղաշարժը չսահմանազատված սահմանների մոտակայքում անպատասխանատու է և սադրիչ», գրում է ՌԻԱ Նովոստին։

Սալիվանը նաև ողջունել է շփումը ՀՀ և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---