Խոսնակ. Մարությանը հրաժարական չի տա

Խոսնակ. Մարությանը հրաժարական չի տա

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական չի տա: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Կարապետյանը որևէ կերպ չի ցանկացել գնահատական տալ նույն քաղաքական թիմի կողմից քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, սակայն նշել է, որ նա հրաժարական չի տա։

Իմպիչմենտի համար անհրաժեշտ է 33 ստորագրություն, ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը դեկտեմբերի 15-ին հայտնել է, թե 39-ն արդեն հավաքվել է, թեև «Իմ քայլը» ավագանու մի շարք անդամներ էլ ասել են, որ չեն միանա Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

Խմբակցությունը չի մեկնաբանում՝ ինչու է նման գործընթաց սկսել:

Դեկտեմբերի 12-ին «Հայկական ժամանակը» հրապարակել է Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները հոդվածը, որտեղ ասվում է, թե տեղեկություններ կան, որ պատերազմի ավարտից հետո Մարությանը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Քոչարյանի հետ: Հոդվածում ասվում էր նաև․ «Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը»։

Դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնապես հայտարարեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---