Փաշինյան․ Երջանիկ չենք այն չափից, որով բարձրացնում ենք կենսաթոշակը![]() 16 դեկտեմբերի 2021 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել 2022-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում վճարվող նպաստների չափերի բարձրացման որոշման նախագծին։ Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է, թե երջանիկ չեն այն չափից, որով բարձրացնում են կենսաթոշակը, բայց «երբ եղած բազայի վրա են նայում, դա տոկոսային բավականին շոշափելի աճ է»։ Նա նշել է, որ նվազագույն կենսաթոշակը ոչ դարակազմիկ չափով է ավելանում, բայց գիտության ոլորտում, օրինակ, դարակազմիկ չափերով աշխատավարձեր ու ֆինանսավորում է ավելացվում, ինչը հետագայում շղթայորեն բերելու է մի արդյունքի, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ սոցիալական ապահովության համակարգ ունենալ։ Նա նշել է, որ կենսաթոշակը ծախսային ամենամեծ հոդվածներից մեկն է և դրա բարձրացումը կառավարության շարունակական պարտավորությունն է։ «Այդ պարտավորությունն առավել արդյունավետ դարձնելու միջոցը տեսնում ենք առավել արդյունավետ և առավել զարգացող տնտեսություն ունենալու մեջ»,-ասել է Փաշինյանը։ Հունվարի 1-ից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նպաստը կսահմանվի 43,000 դրամ՝ 40,000 փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33,000 դրամ՝ 30,000 դրամի փոխարեն և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30,000 դրամ՝ 27,000 դրամի փոխարեն։ Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կսահմանվեն 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37,000 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |