2.6 մագնիտուդով երկրաշարժ՝ Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք

2.6 մագնիտուդով երկրաշարժ՝  Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ, Զույգաղբյուր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---