Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Արցախ է մեկնել

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Արցախ է մեկնել

PanARMENIAN.Net - Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել է Արցախ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է France TV-ի մեկնաբան Ժուլյեն Նենին։

Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։

«Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպումներ է ունեցել տեղի քաղաքական գործիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում գտնվող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, այդ թվում France TV-ի կողմից», - ասվում է գրառման մեջ։

Հայաստանում Պեկրեսին ընդունել են ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը, նա հանդիպում է ունեցել նաև ԱԳ նախարարի և Ազգային ժողովի խոսնակի հետ։

Դեկտեմբերի սկզբին եռօրյա այցով Հայաստանում էր նաև Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Էրիկ Զեմուրը։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---