Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա և 1 մահ![]() 24 դեկտեմբերի 2021 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել: Արձանագրվել է 1 մահ՝ 62-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31,573 քաղաքացու հետազոտություն, որից 4731-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |