Փաշինյանին հայկական եկեղեցում հարց տված ադրբեջանցի «բլոգերը» Բաքվում ազատազրկվել է 7 տարով![]() 28 դեկտեմբերի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Միլանի հայկական եկեղեցում հարց տված ադրբեջանցի «բլոգեր» Ատա Աբդուլլաևը Բաքվում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ, գրում է Region Monitor-ը: Դատական նիստում Աբդուլլաևը պնդել է, որ ոչ ոքից գումար չի պահանջել։ Միևնույն ժամանակ մեղադրյալը հայտարարել է, թե գիտի որն է նրա մեղքը և բազմիցս ներողություն է խնդրել իր արարքների համար։ Նախկինում Աբդուլլաևը դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման բանակում ծառայելուց խուսափելու համար, իսկ 2014 թվականին՝ գողության համար։ 2019թ․ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ «Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է բլոգերը: Փաշինյանի պատասխանի ընթացքում բլոգերը խնդրել է նաև, որ թույլ տան իր հետ եկած անձը տեսանկարահանի ընթացքը, վարչապետը համաձայնել է։ Վարչապետի պատասխանից հետ բլոգերը բարձրաձայն կրկնել է՝ «Շուշին Ադրբեջանինն է, ես գնացի, անվտանգ կգնա՞մ», Փաշինյանն ասել է՝ խնդիր չկա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |