ԱՀ ՄԻՊ․ Մոլորված արցախցին վերադարձվել է, ռուս խաղաղապահների մոտ է

ԱՀ ՄԻՊ․ Մոլորված արցախցին վերադարձվել է, ռուս խաղաղապահների մոտ է

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում Արցախում մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձը վերադարձվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա հավելել է, որ վերջինս գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին։

Դեկտեմբերի 29-ի առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---