ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Ադրբեջանին ազատել բոլոր գերիներին![]() 30 դեկտեմբերի 2021 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է 5 հայ գերու վերադարձը և կոչ արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարվածներին: Հայտարարությունը հրապարակվել է Բյուրոյի Twitter-ի էջում։ «Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում։ Մենք ընդգծում ենք պահվող անձանց հետ մարդասիրական վարվեցողության կարևորությունը՝ ըստ միջազգային պարտավորությունների»,- ասված է գրառման մեջ: Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետհանձնաժողովին հղումով հայտնում է, որ հայրենադարձված քաղաքացիները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ երկու երկրի սահմանին վերջին բախումների ժամանակ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |