Օհանավանում գորշ գայլի՝ թակարդում հայտնվելու և սատկելու փաստով նյութեր են պատրաստվում

Օհանավանում գորշ գայլի՝ թակարդում հայտնվելու և սատկելու փաստով նյութեր են պատրաստվում

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, անդրադառնալով Օհանավան գյուղում գորշ արջի թակարդում հայտնվելու դեպքին, նշել է, որ փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են պատրաստվում։

Դեկտեմբերի 31-ի երեկոյան Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տներից մեկի տնամերձ հողամասերից մեկում քաղաքացու կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերվել է արջի քաթոթ, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։

Նախարարությունը նշում է, որ անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է։

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---