Սևան Նշանյանն ազատ կարձակվի

Սևան Նշանյանն ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Հունաստանում ապաստան ստացած պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որը Թուրքիային արտահանձնվելու վտանգի տակ էր, ազատ կարձակվի։ Այդ մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։

«Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նշանյանը հունվարի 7-ին ազատ կարձակվի։ Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։

Քանի որ Սևան Նշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-ասվում է գրառման մեջ։

Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում 5 տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Նա ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացիություն է ստացել Հունաստանում հայկական դեսպանատանը 2019-ի մայիսին։

2011-ի մարտի 9-ին Նշանյանը դատապարտվել էր 3 տարի և 4 ամիս ազատազրկման «ապօրինի շինարարության» համար: Դատարանի վճիռը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ուներ, որը Թուրքիայում հայտնի է որպես «Նշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: 2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգում դատարանը համարեց «աստվածապղծություն»:2010-ին Նշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստաեթերում հանգեցրին հեռուստաալիքի դեմ ուղղված պատժամիջոցների: 2014-ի հունվարի 2-ից հայ լրագրող ու լեզվաբան Սևան Նշանյանը գտնվում է թուրքական բանտում: Նշանյանի ընդհանուր պատժաչափը հասավ 11 տարի 8 ամսի՝ հաշվի առնելով, որ նա արդեն իսկ դատապարտված էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---