Դավութօղլուն անընդունելի է համարում Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է ՀՀ-ն

Դավութօղլուն անընդունելի է համարում Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է ՀՀ-ն

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախկին նախարար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Ղազախստանում ծավալվող իրադարձություններին, անընդունելի է համարել Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին, որտեղ նախագահում է Հայաստանը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ նրա, անընդունելի է Ղազախստանի ղեկավարության նման որոշումը, որը «թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրն է»։

«Ես խորապես վշտացած եմ վերջին իրադարձություններով բարեկամ և եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում։ Մտահոգիչ է նաև այն, որ Ղազախստանը դիմել է օգնության Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որտեղ նախագահում է Հայաստանը»,-գրել է նա։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---