Լուկաշենկոն խոսել է Փաշինյանի և Պուտինի հետ․ «Անթույլատրելի է դրսից ավազակախմբերի ներթափանցումը Ղազախստան»![]() 7 հունվարի 2022 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներ է ունեցել։ Նրանք քննարկել են իրավիճակը Ղազախստանում, ընդգծվել դրսից այդ երկիր ավազակախմբերի ներթափանցումը կանխելու անհրաժեշտությունը։ «Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությանը՝ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ կարևորագույն խնդիրներից է դրսից Ղազախստան ապօրինի զինյալ խմբավորումների ներթափանցումը թույլ չտալը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Բելառուսի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |