ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպում կլինի․Կազմակերպիչը Հայաստանն է

ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպում կլինի․Կազմակերպիչը Հայաստանն է

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով անցկացնել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Տոկաևն ասել է, որ ներկայիս փուլում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ խոսակցության պահանջ կա։ Ուստի նա հանդես է եկել Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությամբ, որտեղ նա մտադիր է ելույթ ունենալ։

Նշվում է նաև, որ տեսակոնֆերանսը տեղի կունենա ՀՀ նախագահությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահի։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ տեսակոնֆերանսի անցկացման օրը դեռևս հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դեռևս ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,-ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---