Երևանի և ղազախական Ակտաուի միջև չվերթերը վերսկսվում են

Երևանի և ղազախական Ակտաուի միջև չվերթերը վերսկսվում են

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ղազախստանի միջև վերսկսվում են ուղիղ չվերթերը, որոնք չեղարկվել էին Ղազախստանում անկարգությունների պատճառով։ Երևանի և ղազախական Ակտաուի միջև առաջին չվերթը տեղի կունենա հունվարի 10-ին։

Ղազախական SCAT-ի ներկայացուցիչ Օքսանա Սվիստունը հայտնել է, որ ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի նշանակված ժամին` 18։20-ին։ Նա նշել է, որ նույնպիսի, ամբողջական ծանրաբեռնվածությամբ, չվերթ կիրականացվի Ակտաուից Երևան՝ տեղական ժամանակաով 19:10-ին, հայտնում է Sputnik Արմենիան։

Թռիչքների ժամանակացույցում որևէ փոփոխություն նախատեսված չէ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---