Լավրով․ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել՝ հուսով եմ, հաջող կլինի14 հունվարի 2022 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-թուրքական մեկնարկող երկխոսությանը, ասել է, որ Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսություն սկսել և հուսով է, որ այն հաջող կլինի, գրում է ՏԱՍՍ-ը։ «Թուրքիան և ՀՀ-ն իրենց հատուկ ներկայացուցիչներին են նշանակել կարգավորման հարցերով։ Ռուսաստանն օգնել է, որ նման պայմանավորվածություն ձեռք բերվի և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցնում է Մոսկվայում։ Մեր դերը ուղիղ երկխոսության հաստատմանը նպաստել է։ Հուսով եմ, որ այն հաջող կլինի»,-ասել է ՌԴ նախարարը։ Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանը ևս կմիանա։ Նա հավելել է, որ Վրաստանի միանալը Հարավային Կովկասի այդ ձևաչափին չի պարտավորեցնի նրան փոխել իր քաղաքական հայացքները, գրում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը նշել է, որ դա բխում է Վրաստանի շահերից։ «Մենք դիմել ենք մեր թուրք և ադրբեջանցի բարեկամներին, Հայաստանին՝ խնդրելով , որ իրենք բացատրեն մեր վրաց հարևաններին, որ իրենց միանալը ձևաչափին շահավետ կլինի իրենց և բոլորի համար։ Դա չի պարտավորեցնի նրան փոխել իր քաղաքական դիրքորոշումները»,-ասել է նա։ «Հիմա, երբ խաղաղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2020-ի ռազմական գործողություններից հետո, երբ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների աջակցությամբ ստորագրվեցին պայմանավորվածությունների և թշնամական գործողությունների ավարտի, բոլոր երթուղիների ապաշրջափակման մասին, դա հնարավարություններ է բացում, որոնցում շահագրգռված են և Թուրքիան, և Ռուսաստանը, և Իրանը, և Վրաստանy։ Ես վստահ եմ դրանում»,-ասել է նա։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Մոսկվայում են։ Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |