ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ն և Թուրքիան պատրաստ են կառուցողական, ապաքաղաքական երկխոսության![]() 15 հունվարի 2022 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանը, հայտարարել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն վարել։ «Կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն վարել, բաց մթնոլորտում և պրակտիկ արդյունքի հասնելու միտումով՝ «փոքր քայլերով» շարժվելով պարզից դեպի բարդը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփման կետերի որոնումը՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութայն մեջ։ Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |