Հայաստանցիները 2021-ին ՌԴ քաղաքացիություն առավել հաճախ ստացածների առաջատարներից են15 հունվարի 2022 - 13:38 AMT PanARMENIAN.Net - 2021-ին ՌԴ քաղաքացիություն առավել հաճախ ստացել են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը։ «2021 թվականի 11 ամսում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667,000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ մոտ 563,000 մարդ: 2021-ին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար են Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի քաղաքացիները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունում նաև նշել են, որ 2021 թվականի 11 ամսում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետ։ 2020-ին նրանց թիվը եղել է մոտ 950 մարդ, իսկ 2019-ին՝ մոտ 730։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |