Բեգլարյան. Արցախում 2022-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են

Բեգլարյան. Արցախում 2022-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են

PanARMENIAN.Net - Արցախում հունվարի 1-ից առողջապահական բոլոր ծառայություններն անվճար են։ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը հիշեցրել է, որ այդ մասին հայտարարել էր Արցախի նախագահը։

«Մեր ծրագրերը շարունակելու ենք, նաև նոր ծրագրեր ենք նախատեսում։ Ինչպես տեղյակ եք, նախագահի կողմից հայտարարվել է՝ հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ անվճար է դարձել առողջապահությունը։ Այսինքն, վճարովի որևէ ծառայություն չկա, եթե բժշկական ցուցում կա»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ Արցախի 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվել է առողջապահական ոլորտին հատկացվող գումարներն ավելացնել 23.6 տոկոսով՝ հասնելով 15.5 մլրդ դրամի։

Նրա խոսքով, առողջապահության ոլորտում սկսել են բարեփոխումներ, որոնց նպատակը ոլորտի կառավարման, ինչպես նաև առկա ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումն է։ «Կարծում եմ՝ տարվա վերջին բավականին լավ նորություններ կունենանք տարին ամփոփելու համար»,-նշել է Բեգլարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։

Ընթերցեք նաև․Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի մասնաճյուղը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---