Տոյվո Կլաարը Հայաստան կայցելի![]() 20 հունվարի 2022 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ֆրանսիացի գործընկերների հետ միասին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա տեղեկացրել է առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների մասին։ «Հաճելի է վերադառնալ տարածաշրջան ԵՄ-Ֆրանսիա համատեղ այցի շրջանակում, Իզաբել Դյումոնի և մյուս գործընկերների հետ, Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքներին հետամուտ լինելով: Սպասեք առաջիկա օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առարկայական հանդիպումների»,-գրել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |