Վիրաբույժն ու տնտեսագետը նոր բիզնես են հիմնել (Տեսանյութ)

Վիրաբույժն ու տնտեսագետը նոր բիզնես են հիմնել (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Ընկերներ Սևակ Շահբազյանի ու Արմեն Հովհաննիսյանի համար գյուղատնտեսությունը նոր ոլորտ է։ Սևակը Երևանի գլխավոր վիրաբույժն է, Արմենը՝ տնտեսագետ։ Որոշել են միավորել հմտությունները, ուժերն ու իրենց փորձել նոր ոլորտում։

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Սևակն ու Արմենը հիմնադրել են 5000 քառակուսի մետր տարածքով հիդրոպոնիկ ջերմատուն ու սկսել աճեցնել պոմիդորի եվրոպական սորտեր։

Ոլորտը նոր էր, խնդիրներն ու դժվարությունները՝ շատ։ Ընկերների ջերմատուն հիմնելու գաղափարին առաջին օրից հավատացել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը, որը ոչ միայն ֆինանսավորեց ջերմատան հիմնումը, այլ նաև տրամադրեց մասնագիտական խորհրդատվություն։

Այժմ ջերմատան արտադրողականությունը տարեկան 40-45 տոննա է, կես տարվա համար պլանային ցուցանիշը կատարված է։ Առայժմ արտադրանքը սպառվում է միայն ներքին շուկայում, բայց առաջիկայում՝ արտադրական ծավալները մեծացնելուց հետո, ցանկանում են արտահանել։

Ջերմատան հարևանությամբ արդեն կառուցում են նորը, որը կլինի ավելի նորարար և տեխնոլոգիական։ Սևակն ու Արմենը գիտեն՝ հաջողության համար պետք է ամենօրյա և համառ աշխատանք։

«Մեր սիրելի գործընկերոջ՝ ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ և պետության սուբսիդավորման ծրագրի շրջանակում կարողացել ենք ունենալ և կառուցել այս ջերմոցը։ Ուզում եմ շեշտել տղաների ու ԱԳԲԱ Լիզինգի օգնությունը, որոնք ամեն պահի՝ մինչև անգամ կառուցման ընթացքում և կառուցումից հետո, անընդհատ մեր կողքին են եղել:

Ես խենթի պես սիրում եմ բժշկությունն ու վիրաբուժությունը ու չեմ պատկերացնում իմ կյանքը առանց վիրաբուժության, առանց այն հիվանդների, որոնց բուժում ենք ու կյանք տալիս: Բայց կան նաև շատ բացասական լիցքեր. բժշկի մոտ առողջ մարդիկ չեն գալիս, նրանք լցված են իրենց դարդուցավով, հիվանդությամբ և շատ անգամ դու կռիվ ես տալիս կյանքի ու մահվան միջև, ու բացասականը մնում է քո մեջ:

Փորձեցի ստեղծել տեղ, որ բույսին տաս քո բացասականը, ստանաս դրականը, լիցքավորվես ու օգտակար լինես քո հիվանդներին։ Ի վերջո մեկը մյուսին ոչ թե խանգարում է, այլ՝ օգնում»,- նշել է ջերմատան հիմնադիր Սևակ Շահբազյանը։

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
---