«Գազպրոմ Արմենիա». Գյումրիում տարածված հոտը չափաքանակից ավելի օդորանտի ներարկման հետևանք է![]() 21 հունվարի 2022 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմանում, Գյումրիում տարածված հոտը պայմանավորված է եղել գազաբաշխիչ ցանց նորմատիվ չափաքանակից ավելի օդորանտի ներարկման հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ այն վտանգավոր չէ։ «Հունվարի 20-ին ժամը 20-ի սահմաններում Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավելի օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց: Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |