Զատուլին․ ՌԴ-ում անհանգստացած են ՀՀ-ում կատարվող գործընթացներով24 հունվարի 2022 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին, ասել է, որ Ռուսաստանում անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։ «Ակնհայտ է, որ նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մենք տեսնում ենք, որ այս քաղաքական ռեժիմն ավելի ու ավելի քիչ փաստարկներ ունի իր օգտին։ Այդ խնդիրը մեզ շատ լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում, քանի որ այն անդրադառնում է և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի վրա, և՛ ամենակարևորը՝ Հայաստանի՝ որպես դաշնակցի գործունակության վրա», - ասել է Զատուլինը։ Ըստ ռուս խորհրդարանականի՝ նախագահ Սարգսյանի հայտարարության նշանակությունն այն է, որ այն իրապես բնութագրում է Հայաստանում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ Փաշինյանի թիմը չի կարողանում գլուխ հանել ներքաղաքական իրավիճակից և ակնհայտ է, որ իշխանությունը մեծ դժվարությամբ է փորձում պաշտպանել Հայաստանի շահերն արտաքին ասպարեզում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |