Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ ՀՀ են այցելել

Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ ՀՀ են այցելել

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ Հայաստան են այցելել։ Այդ են վկայում Ozon Travel տոմսերի գնման ծառայության տվյալները։

Նշվում է, որ 2021-ի դեկտեմբերին տոմսերի վաճառքը դեպի Հայաստան, Ղրղզստան, Բուլաղարաի և Խորվաթիա առավելագույն ցուցանիշների է հասել՝ այդ երկրներում կարելի է պատվաստվել ԱՀԿ կամ Եվրամիության կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։

«Ըստ Ozon Travel-ի, այցելությունների քանակով Երևանը եղել է ամենապահանջված քաղաքը ռուսաստանցիների համար 2021-ին։

«Մոսկվայից Երևան այցելելով կարելի է հասցնել մեկ օրում ստանալ պատվաստում՝ օրվա ընթացքում մի քանի թռիչք է իրականացվում։ Օտարերկրացիների համար առաջարկվում են Moderna և AstraZeneca պատվաստանյութերը՝ դրանք երկբաղադրիչ են, ուստի հարկ կլինի երկու անգամ այցելել։ Երկրորդ բաղադրիչը ստանալուց հետո հավաստագիր է տրվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զբոսաշրջիկները Երևանում կարող են պատվաստվել ցանկացած շրջիկ կետում։ Նախապես կարելի է հերթագրվել EarlyOne հավելվածի միջոցով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---