Մոտ 2000 հուշարձան է մնացել Արցախի բռնազավթված տարածքներում![]() 25 հունվարի 2022 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել մոտ 2000 հուշարձան, այդ թվում՝ «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները, տեղեկացնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը: Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել է մոտ 200 նորահայտ հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ, ոմանք՝ արձանագիր, ոմանք էլ՝ կարևոր տեղեկություններ պարունակող: Հաշվետու ժամանակահատվածում գործել է շրջանային 4 ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի: 2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |