ՀՀ ԱԳ նախարարն ու Լյուքսեմբուրգի վարչապետը պատրաստ են խորացնելու քաղերկխոսությունը

ՀՀ ԱԳ նախարարն ու Լյուքսեմբուրգի վարչապետը պատրաստ են  խորացնելու քաղերկխոսությունը

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի միջև հանդիպմանը երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու երկու երկրի միջև քաղաքական երկխոսությունը։

Արձանագրելով, որ 2022-ին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կողմերը գոհունակություն են հայտնել անցած երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կապակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Քսավիե Բետելն անդրադարձել են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և Լյուքսեմբուրգի վարչապետը շրջայց են կատարել մայրաքաղաքում, որտեղ Պատգամավորների պալատի, Կառավարության և ԱԳՆ շենքերի առջև` ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի, բարձրացված էր Հայաստանի պետական դրոշը։ Շրջայցի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Քսավիե Բետելը շարունակել են երկկողմ օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակությունը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---