Քերոբյան․ Ռեստորանային ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե՝ 70%27 հունվարի 2022 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով սահմանափակումների վերաբերյալ տնտեսվարողների մտահոգություններին, ասել է, որ մի քանի օրվա տվյալները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե՝ 70%-ով, ինչպես ասում են: Նա հավելել է, որ կան ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները, կան ընկերություններ, որոնց դեպքում շատ է անկումը, գրում է «Առավոտը»։ «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և, եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ասել է Քերոբյանը։ Ըստ նրա՝ խոսքը նաև այն դեպքերի մասին է, որ մարդիկ պատվաստված են եղել, բայց թեստ են հանձնել և պարզվել է, որ վարակված են ու չեն կարողացել մտնել ռեստորան։ «Դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորանների շրջանառությունը»,-ասել է նա: Նրա խոսքով, ճիշտ է՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա ոչ միայն տնտեսությունն է վնասներ կրելու, այլ մարդկանց առողջությունն ու կյանքն է վտանգի տակ դնելու: Ըստ նախարարի, այդ պատճառով փորձում են որոշումները հավասարակշռված կայացնել: Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն են հայտնել, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |