Մոսկվայում կքննարկեն ԱՊհ երկրների դիրքորոշումները ճգնաժամի հաղթահարման հարցում30 մարտի 2009 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների, Կենտրոնական բանկերի նախագահների մշտապես գործող խորհրդակցության երկրորդ նիստը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Նիստին հրավիրված են - մասնակցելու են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Մարտի 31-ին կայանալիք նիստում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը եւ կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում: Նույն օրը Մոսկվայում ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն Եվրասիական տնտեսական համագործակցության 7-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական եւ ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ձեւավորմանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |