Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը բարձրացել է![]() 1 փետրվարի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը ավելանում է 4.7 դրամով։ Անապահով ընտանիքների համար գործող սակագները կպահպանվեն: Որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել էր դեկտեմբերի 29-ի նիստում։ Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացել է նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը մնացել է անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |