Ջոնսոնը շնորհավորել է Փաշինյանին ՄԹ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ 1 փետրվարի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հարգելի վարչապետ, հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար։ Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը համատեղ աշխատանք են տարել՝ միտված կարևոր գործընկերության զարգացմանը։ Այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու հանձնառությանը: Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ գագաթնաժողովին Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին, և ՄԹ-ն պատրաստակամ է աջակցելու ձեզ այդ հավակնոտ նպատակներին հասնելու գործում։ Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին: Լիահույս եմ, որ մեր գործընկերությունը շարունակական զարգացում կապրի գալիք տարիներին», - ասվում է Ջոնսոնի ուղերձում։ Photo. Reuters Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |