Լուկաշենկո․ Հայաստանը գնալու տեղ չունի 7 փետրվարի 2022 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։ «Մենք դա արդեն տեսնում ենք։ Բելառուսն արդեն իսկ այդ անվտանգության ընդհանուր տարածքում է, Ղազախստանի համար լավ դաս եղավ։ Եթե խոսում ենք 15 տարվա կտրվածքով, ապա Ուկրաինան էլ կարող է ապագայում միանալ Միութենական պետությանը, եթե սխալներ չգործենք․․․ Դե մյուսներն էլ, պարագծով․․․ Դե Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան․․․Ադրբեջանը դուրս է այս շարքից, քանի որ այնտեղ էլ ենք շատ սխալներ թույլ տվել։ Իհարկե, Թուրքիան է շատ սատարում Ադրբեջանին։ Թուրքիայով են անցնում գազը, նավթը․․․ Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը ևս, ելնելով տնտեսական անհրաժեշտությունից, կարծում եմ, կմիանան»,- ասել է Լուկաշենկոն։ Խոսելով ռուս-բելառուսական հարաբերությունների մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ երկու երկրի ապագա սերտ միավորումը անպայման պետք է լինի ինքնիշխան, բայց «ոչ անկախ» պետությունների միավորում։ Այսինքն ՝ պահպանելով դրոշը, զինանշանը, հիմնը, բայց, գուցե, ընդհանուր արժույթով։ Լուկաշենկոն նաև ասել է, որ Բելառուսը չի կարող անկախ լինել Ռուսաստանից, քանի որ կախված է վերջինիս էներգառեսուրսներից ու շուկայից։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |