USCIRF-ը մտահոգված է եկեղեցիների հայկական գրությունները ջնջելու Բաքվի ծրագրերով![]() 8 փետրվարի 2022 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF), անդրադառնալով պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցիների հայատառ գրությունները ջնջելու և դրանք որպես աղվանական ներկայացնելու նպատակով հատուկ աշխատանքային խմբի ստեղծմանը, խորին մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։ Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»: «Մենք խորապես մտահոգված ենք Հայ առաքելական եկեղեցիներից գրությունները ջնջելու Ադրբեջանի ծրագրերով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել սրրբավյարերն ու մյուս կրոնական և մշակութային օբյեկտները»,-ասվում է գրառման մեջ։ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի որոշմանը։ Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |