Էկո պայուսակներ` պլաստիկի փոխարեն. Printax-ի ու պլաստիկի թշնամությունը

Էկո պայուսակներ` պլաստիկի փոխարեն. Printax-ի ու պլաստիկի թշնամությունը

PanARMENIAN.Net - 2022 թվականի սկզբին հայկական արտադրող Printax ընկերությունը սկսել է էկո արշավ պլաստիկ տոպրակների դեմ, որը կոչվում է՝ «Հերիք ու պլաստիկ եղավ»:

Պլաստիկ տոպրակները մերժող արշավի նպատակը էկո պայուսակների ամենօրյա օգտագործումը խթանելն է: Հենց այստեղից է սկսվել Printax-ի ու պլաստիկի թշնամությունը:

Նշվում է, որ էկո պայուսակներն այսօր լայն կիրառություն են ստանում նաև հենց Printax-ի շնորհիվ, որովհետև ընկերությունը թողարկում է այնպիսի արտադրանք, որը կարվում է հենց Հայաստանում, և բոլոր դիզայնները հեղինակային աշխատանքներ են:

«Մեր արտադրանքը համարվող էկո պայուսակները ներգրավում են երիտասարդական սեգմենտի կարևոր հատվածին, ովքեր ազդեցություն ունեն իրենց շրջապատում, և կարող են խթան հանդիսանալ էկո պայուսակների լայն կիրառության համար»,-ընդգծել է Պրինտաքսի տնօրեն՝ Արազ Բալագյոզյանը:

Էկո պայուսակները հնարավոր է ձեռք բերել ընկերության սոցիալական էջերից և Կորյունի 8 հասցեում գործող խանութ-սրահից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---