Սինանյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին![]() 12 փետրվարի 2022 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիա այցի շրջանակում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայկական շարժում» կազմակերպության տնտեսական ֆորումին, հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ներդրումներ կատարելու հիմնական ոլորտները, արտոնությունները, Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր։ Ֆորումի ավարտին որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործարարների կողմից հայաստանյան շուկայի կարիքների գնահատման համար։ Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի մի շարք պաշտոնյաների հետ։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դևինասի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանսիայի տարբեր բնագավառներում հայերի ակտիվ ներգրավվածությանը և բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների շարունակական խորացմանն առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի և Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանիը Ֆրանսիայում կլինի մինչև փետրվարի 19-ը։ ՆՐան ուղեկցում է Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |