Փայլանը ծանոթացել է Դիարբեքիրի Սբ Կիրակոսի վերանորոգման ընթացքին![]() 12 փետրվարի 2022 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,-գրել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայում գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Եկեղեցու վերականգնման գործը հանձնարարվել է Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների վարչությանը, որ 2021-ի դեկտեմբերին եկեղեցու վերականգնման նախագծի համար մրցույթ էր հայտարարել: Մրցույթում հաղթած ընկերության հետ նախագծային ու նախապատրաստական աշխատանքների համար 947,640 լիրայի ( 70,000 դոլար) պայմանագիր է ստորագրվել: Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուին այցելության ժամանակ։ Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձի եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |