Մարտակերտցիները փակել էին ադրբեջանական ռազմատեխնիկայի ճանապարհը․ Շարասյունը հետ է գնացել

Մարտակերտցիները փակել էին ադրբեջանական ռազմատեխնիկայի ճանապարհը․  Շարասյունը հետ է գնացել

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ Մազավուզ գյուղի մոտ փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը և թույլ չեն տվել անցնել։ Տեղի չտալով խաղաղապահների հորդորներին՝ մարտակերտցիները հասել են նրան, որ շարասյունը հետ է գնացել։ Այդ մասին հայտնել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Ճանապարհը փակելու հիմնական պատճառը, ինչպես նշել է Հակոբյանը, երկու օր առաջ ադրբեջանցիների կողմից Արցախի ՊԲ զինծառայողին հասցված ծանր վիրավորումն էր։

«Այդպես մարդիկ իրենց բողոքն են արտահայտել։ Քաղաքավարի ձևով խաղաղապահներին հասկացրել են, որ այդ ինչպե՞ս է, որ մենք թույլ ենք տալիս մեր ճանապարհներով ադրբեջանական շարասյուններն անցնեն, ամեն ինչի համակերպվում ենք, բայց իրենք մեր երեխաներին թիրախավորում են։ Եթե կա պայմանավորվածություն, ուրեմն իրենք էլ պետք է պահեն այդ պայմանավորվածությունը։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,-մանրամասնել է Հակոբյանը։

Ադրբեջանական շարասյունը հետ է գնացել այն բանից հետո, երբ խաղաղապահներն ասել են, որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---