Pfizer-ը պոլիկլինիկաներում հասանելի կլինի փետրվարի 21-ից

Pfizer-ը պոլիկլինիկաներում հասանելի կլինի փետրվարի 21-ից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութն առաջիկա երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 21-ից հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մաքսազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Այսօր–վաղը հանրապետության ամբողջ տարածքով դրանք կբաշխվեն, պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինեն»,– ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նախարարը շեշտել է, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։

Pfizer–ի միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։

Առողջապահության նախարարության և ամերիկյան Pfizer դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով Covid-19-ի դեմ mRNA հիմքով պատվաստանյութի 100,620 դեղաչափ ներկրվել է Հայաստան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---