Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ![]() 21 փետրվարի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թագիևը։ Նա հայտարարել է, թե իբր 1988 թվականի փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը, Ղարաբաղի կազմակերպություններում և հաստատություններում ազգությամբ հայ աշխատակիցների ժողովներ են կազմակերպել «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով», գրում է Haqqin.az-ը։ Թագիևն ասել է նաև, թե ՀՀ նախկին նախագահները «քարոզում են, որ Ղարաբաղը հայկական է»։ Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ամենամոտ ապագայում «կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։ Նա ասել է, որ Հարությունյանը հետախուզման մեջ է և մեղադրվում է «Գյանջայի բնակիչների դեմ ահաբեկչությունների մեջ», որոնք կատարվել են 2020-ի հոկտեմբերին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |