Փոխվարչապետ․ Գազի գինը ճշգրտվելու է ըստ կալորիականության՝ նույն ծավալի սպառման դեպքում վճարվող գումարը չի փոխվի![]() 2 մարտի 2022 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում անդրադառնալով ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացմանը, ասել է, որ գազի գինը ճշգրտվելու է ըստ կալորիականության՝ նույն ծավալի սպառման դեպքում վճարվող գումարը չի փոխվելու։ «Հիշեցնեմ, որ գազի սակագինը ապրիլի 1-ից ճշգրտվում է կալորիականության հաշվարկով, ինչը նշանակում է, որ, այլ հավասար պայմաններում, նույն ծավալի սպառման դեպքում գինը կամ վճարվելիք գումարը սպառողի համար չի փոխվելու»,-ասել է նա՝ հավելելով, որ դա շատ կարևոր նրբություն է։ Անդրադառնալով գնաճին հակազդելու հարցին՝ նա ասել է, որ գնաճային երևույթներն ընդհանուր առմամբ աշխարհում այնպիսին են, որ հավելյալ միջոցառումներ են պահանջում։ Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվում է և, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |