Փոխվարչապետ․ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթուղու եկամտաբերությունն առնվազն 5% կկազմի

Փոխվարչապետ․ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթուղու եկամտաբերությունն առնվազն 5%  կկազմի

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել է, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու եկամտաբերությունն առնվազն 5 տոկոս կկազմի։ Նա հավելել է, որ դա վատ ցուցանիշ չէ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խնդրել է ներկայացնել հաշվարկները՝ թե 20 տարվա կտրվածքով որքան կկազմի ներդրումների ծախսածածկման ժամկետը, սպասվող եկամտաբերությունը, սպասվող հարկային մուտքերը, շինարարության արժեքը:

Գրիգորյանն ասել է, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա, խորացված hաշվարկներ դեռ չեն իրականացվել:

Նա նշել է, որ ներդրումների ծավալը հասկանալու համար, նախ պետք է վերջնական նախագիծ ունենալ։

«Մոտավոր արժեքը 226-230 միլիոն դոլար կկազմի, տևողությունը կլինի մինչև 36 ամիս, նաև օտարերկրյա փորձագետների հաշվարկով․․․ «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը կազմում են մոտ 4․7 միլիարդ, եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում հոսքերը առնվազն կկրկնապատկվեն, կստանանք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության»,- նշել է փոխվարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---