Պատգամավոր․ Հացահատիկի մասով խնդրի առաջ կարող ենք կանգնել![]() 7 մարտի 2022 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանից, բայց քանի որ ՌԴ-ն կարող է սահմանափակումներ մտցնել, երկիրը կարող է կանգնել խնդրի առաջ: «Կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց՝ ով 3000 հեկտար հող ունի, ցանեք ցորեն, դա մի քիչ դիլետանտ մոտեցում է, որովհետև ամեն հողի վրա հնարավոր չէ ցանել ցորեն»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Հակոբյանի արձանագրմամբ՝ Հայաստանի կարևոր խնդիրներից մեկն այսօր դոլար-դրամ փոխարժեքը կայուն պահելն է։ «Տարբեր տվյալներով օրը մոտ 6000 Ռուսաստանի և մի քիչ էլ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և իրենց հետ հիմնականում բերում են ռուբլի։ Այդ ռուբլին փորձում են փոխանակել, և այսօր ամենակարևոր խնդիրը՝ պահենք, որ տարադրամի արտահոսք չլինի։ Ես ինչքան գիտեմ՝ կառավարության կողմից հիմա մշակվում է այսպիսի բանաձև, որ ցանկացած օտարերկրյա ներդրող, եթե գումարով եկավ ու բանկում բացեց հաշիվ, մինիմում գումարը վեց ամիս պետք է պահի այստեղ։ Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,- ասել է նա։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |