Թուրքական դատարանն արդարացրել է հայկական եկեղեցու պատին պարած անձանց

Թուրքական դատարանն արդարացրել է հայկական եկեղեցու պատին պարած անձանց

PanARMENIAN.Net - Թուրքական դատարանն արդարացրել է հայկական եկեղեցու պատին պարած անձանց, հայտնում է Duvar կայքը։

2021-ի հուլիսին Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա պարած 3 անձի հետ կապված միջադպը հարուցել էր տեղի հայ համայնքի վրդովմունքը։

Ըստ Ստամբուլի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության, մեղադրյալներ Օզանքան Յ․-ին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում էր մինչև 1 տարվա ազատազրկում՝ «Հանրության որոշակի մասի կրոնական արժեքների հրապարակային ստորացման» համար։ Սակայն դատարանի դատավճռում ասվում է, որ նրանք հանցավոր դիտավորությամբ չեն գործել։ Այդ մասին հայտնել է Ստոկհոլմյան ազատության կենտրոնը։

Միջադեպի օրը տղամարդիկ ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու մուտքի մոտ։ Մինչ Օզանքան Յ․-ն երաժշտություն է միացրել ավտոմեքենայում, Յունուս Էմրե Ու․-ն և Օմեր Ֆարուք Ա․-ն բարձրացել են եկեղեցու դարպասի վրա, որտեղ խաչ է տեղադրված, և պարել են այնտեղ։ Խաչի ֆոնին պարող տղամարդկանց մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում։

Այդ գործողությունը հանրության վրդովմունքն է առաջացրել և քննադատության արժանացել սոցցանցերում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---